Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները նվազել են 100 դոլարից | factor.am

factor.am Երեքշաբթի առավոտյան նավթի գները նվազել են 100 դոլարից ցածր մեկ բարելի համար՝ նախորդ օրվա կտրուկ աճից հետո, մտավախությունների ֆոնին, որ Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սրումը կարող է ընդմիշտ խաթարել Հորմուզի նեղուցով մատակարարումները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է , որ Իրանում պատերազմը մոտենում է ավարտին՝ խոստանալով ուղեկցել Հորմուզի նեղուցով անցնող լցանավերը և սպառնալով Իրանին ավելի խիստ հարվածներով, «եթե Թեհրանը դիմադրի»։

Brent տեսակի նավթի գինը մարտի 9-ի երեկոյան իջել է մինչև 89,20 դոլար մեկ բարելի համար, մինչդեռ մեկ օր առաջ այն գերազանցել էր 120 դոլարի սահմանագիծը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նավթի գները հետագայում նվազեցնելու համար Թրամփը մտադիր է առնվազն ժամանակավորապես վերացնել նավթի հետ կապված որոշ պատժամիջոցներ, «մինչև իրավիճակը կարգավորվի», ասել է նա Ֆլորիդայում լրագրողների հետ հանդիպմանը։ Նա չի նշել, թե որ երկրներին է ուղղված այս միջոցառումը։

Երեք օր առաջ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Վաշինգտոնը քննարկում է արդեն իսկ լցանավերը բեռնված ռուսական նավթի դեմ պատժամիջոցները մեղմելու հարցը։ Նույն օրը ԱՄՆ-ը 30 օրով չեղարկել է Հնդկաստանի վերամշակման գործարանների կողմից ռուսական նավթ գնելու արգելքը, որպեսզի վառելիքը «կարողանա շարունակել հոսել դեպի համաշխարհային շուկա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն