Մոջթաբա Խամենեիի օրոք ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցը դժվար թե դիտարկվի. Արաղչի | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի օրոք ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցը դժվար թե դիտարկվի։

Թեհրանի նման դիրքորոշման պատճառը հենց ամերիկացիների վարքագիծն է։

«Մենք բոլորս սպասում ենք նրա ելույթներին և մեկնաբանություններին, որոնք կհնչեն ավելի ուշ։ Բայց ես չեմ կարծում, որ ամերիկացիների հետ խոսակցությունների կամ բանակցությունների հարցը նորից կլինի «սեղանին», որովհետև մենք նրանց հետ խոսելու շատ դառը փորձ ունենք»,-ասել է Արաղչին PBS-ին տված հարցազրույցում։

Այսպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք նոր գերագույն առաջնորդի օրոք բանակցություններ եղել են ԱՄՆ-ի հետ, և արդյոք Խամենեին բաց է դրանց համար։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնում հայտարարում էին, թե հարձակվելու մտադրություն չունեն, խոսում էին բանակցություններում զգալի առաջընթացի մասին։ Սակայն, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն որոշեց հարձակվել Իրանի վրա։ Արաղչին նաև կարծում է, որ ամերիկացիները հույս ունեին երեք օրում ջախջախել Իրանը, բայց սխալվեցին։ Նախարարը համոզված է, որ ԱՄՆ-ն վերջնական սցենար չունի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն