Թրամփը խոստացել է ընդունել Իրանի դպրոցի վրա հարձակման հետաքննության ցանկացած արդյունք | factor.am

factor.am  Ինչ էլ ցույց տա զեկույցը, ես պատրաստ եմ համակերպվել դրա հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը կընդունի որևէ պատասխանատվություն Իրանում Մինաբի ռազմական բազայի մոտ գտնվող տարրական դպրոցին հարվածի համար, որի հետևանքով զոհվել է 168 մարդ, որոնցից 110-ը երեխաներ են, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թրամփն ասել է, որ Tomahawk հրթիռները, ենթադրաբար, օգտագործվում են մի քանի երկրների, այդ թվում՝ Իրանի կողմից։

Ավելի վաղ, սակայն, փորձագետները BBC-ին ասել էին, որ ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Իրանը Tomahawk հրթիռներ չունեն։ Սա նաև նշվել է նաև ԱՄՆ նախագահին։

«Ես պարզապես բավարար չափով չգիտեմ այդ մասին»,- ասել է  Թրամփը՝ հավելելով, որ հարվածը հետաքննության փուլում է։

Իրանական Mehr լրատվական գործակալության կողմից հրապարակված և BBC Verify-ի կողմից ստուգված տեսանյութը կասկածի տակ է դնում Վաշինգտոնի պաշտոնական վարկածը Մինաբի քաղաքի թաղամասի վրա հրթիռային հարվածի վերաբերյալ, որտեղ գտնվում է աղջիկների տարրական դպրոցը։

Տեսանյութի փորձագիտական ​​վերլուծությունը ցույց է տվել, որ ԱՄՆ Tomahawk հրթիռը հարվածել է դպրոցի մոտ գտնվող ռազմական բազային, չնայած Թրամփը շաբաթ օրը պնդել էր, որ Իրանն  է պատասխանատու դպրոցի վրա հարձակման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն