Ամերիկայի գավաթ. Լևոն Արոնյանը դուրս է եկել եզրափակիչ | factor.am

factor.am  ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող «Ամերիկայի գավաթ 2026» շախմատի մրցաշարի ընտրական եզրափակիչում Լևոն Արոնյանը 2.5:1.5 հաշվով հաղթել է Ֆաբիանո Կարուանային:

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Ուեսլի Սոյի հետ:

Առաջին փուլում Լևոն Արոնյանը պարտվել էր Էվոնդեր Լյանին, այնուհետև հաղթել է Աբհիմանյու Միշրային և ամերիկահայ Սամուել Սևյանին ու ռևանշի հասել Էվոնդեր Լյանի նկատմամբ։

Եզրափակիչի առաջին պարտիան կկայանա մարտի 10-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն