«Հեզբոլլահ»-ի կողմից արձակված արկերն ընկել են Սիրիայի տարածքում | armenpress.am

armenpress.am Սիրիական բանակը հայտարարել է, որ Լիբանանից արձակված հրետանային արկերն ընկել են Դամասկոսից արևմուտք գտնվող Սերղայա գյուղաքաղաքի մոտակայքում։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA պետական ​​լրատվական գործակալությունը։

Բանակը մեղադրել է «Հեզբոլլահ»-ին սիրիական բանակի դիրքերը թիրախավորելու համար։

Գործակալության տեղեկացմամբ՝ «Հեզբոլլահ»-ի ուժերի ամրացումներ են նկատվել սիրիա-լիբանանյան սահմանին։

Սիրիական բանակը նաև հայտնել է, որ գնահատում է իրավիճակը՝ հավելելով, որ կապի մեջ է Լիբանանի բանակի հետ և քննարկում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համապատասխան տարբերակները։

«Սիրիայի արաբական բանակը չի հանդուրժի երկրի դեմ ուղղված որևէ ագրեսիա», – նշվել է բանակի հայտարարության մեջ։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն