Իրանական պատերազմի միակ շահող կողմը Ռուսաստանն է. Կոշտա | azatutyun.am

azatutyun.am Իրանական պատերազմի միակ շահող կողմը Ռուսաստանն է, այսօր հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Այս պահի դրությամբ այս պատերազմը միայն մեկ հաղթող ունի։ Դա Ռուսաստանն է։ Այդ երկիրը շարունակում է խաթարել Ուկրաինայի դիրքերն ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։ Այդ երկիրը էներգակիրների աճի հետևանքով Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները շարունակելու նոր ֆինանսական միջոցներ է ստացել», – ասել է ԵՄ խորհրդի նախագահը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը նաև օգտվում է այն հանգամանքից, որ «այն սպառազինությունը, որ կարող էր ուղարկվել Ուկրաինա, այժմ հայտնվում է Մերձավոր Արևելքում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն