Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը ևս անցնում է այն գործով, որով Ալեքսանդր Սարգսյանը։
Լեւոն Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել վստահված գույքը հափշտակելուն դրդելու հոդվածով (Քրեական օրենսգրքի 46֊256֊րդ հոդվածի 3֊րդ մասի 3֊րդ կետով)։ Քանի որ վերջինիս նկատմամբ այլ քրեական վարույթով արդեն իսկ ընտրված է եղել խափանման միջոց և հայտարարված է եղել հետախուզում, ուստի սույն քրեական վարույթի շրջանակում այդ հարցերին անդրադարձ չի կատարվել:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել։
«Մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով, բավարարվել է միջնորդությունը և կիրառվել կալանքը:
Սարգսյանին հայտնաբերելու և ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քննարկվելու է դատարանի կողմից»,- հայտնել է Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը: |arm.sputniknews.ru|