Լավրովը զանգահարել է Արաղչիին Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման հարցով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ ու նշել Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ աջակցել քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

«Լավրովը վերահաստատել է սկզբունքային դիրքորոշումը՝ իրավիճակի շուտափույթ ապաէսկալացիայի և այն քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելու օգտին, ինչին Ռուսաստանը մշտապես պատրաստ է աջակցել՝ հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանում նրա հարևանների անվտանգության շահերը», – ասված է նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ավելի վաղ իրավիճակը Մերձավոր Արևելքում քննարկել էին Ռուսաստանի և Իրանի նախագահները: ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան հանդես է գալիս ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը վերադառնալու օգտին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն