Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք | news.am

news.am Մերձավոր Արևելքում ծավալվող լայնածավալ պատերազմի ֆոնին Լիբանանում մարդասիրական ճգնաժամը խորացել է. 84 երեխա է զոհվել, իսկ ավելի քան 667 հազար մարդ ստիպված է եղել լքել տները, հաղորդել է ՄԱԿ-ի երկու գործակալություն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ 486 մարդ զոհվել է, իսկ 1313-ը՝ վիրավորվել, որոնց թվում՝ 259 երեխա։

«Սա ընդամենը յոթնօրյա հակամարտություն է, և մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է մոտ 100 երեխա զրկվել կյանքից»,- ասել է Լիբանանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Աբդինասիր Աբուբաքարը:

Նա նշել է, որ զոհերի մեջ երեխաների մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ հարձակումների մեծ մասը թիրախավորում է Բեյրութի նման քաղաքային կենտրոնները։ Նա հավելել է, որ Իսրայելի ավիահարվածները վտանգի են ենթարկում քաղաքացիական բնակչության կյանքը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն