Մերցը ափսոսանք է հայտնել ատոմային էներգետիկայից հրաժարվելու Գերմանիայի որոշման համար | armenpress.am

armenpress.am Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հապճեպ է համարում ատոմային էներգետիկայից հրաժարվելու վերաբերյալ իր երկրի որոշումը՝ նշելով, որ այն ենթակա չէ վերանայման։

«Դա անշրջելի որոշում է։ Ցավում եմ դրա համար»,- հայտարարել է Մերցը։

Նա խոստովանել է, որ կիսում է միջուկային էներգետիկայի կարեւոր դերի մասին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կարծիքը։ Միաժամանակ, Մերցը պարզաբանել է, որ դա սկզբունքային նշանակություն չունի Գերմանիայի համար, քանի որ կառավարությունը նախկինում որոշել էր հրաժարվել ատոմակայաններից։

Փարիզում մարտի 10-ին մեկնարկած համաժողովում, որը նվիրված է էներգետիկայի ապագային, ֆոն դեր Լեյենը «ռազմավարական սխալ» է որակել Եվրոպայի հրաժարվելը միջուկային էներգետիկայից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն