Վահագն Խաչատուրյանը մարտի 10-12-ն աշխատանքային այցով գտնվելու է Չիլիում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 10-12-ն աշխատանքային այցով գտնվելու է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում չիլիական կողմի հրավերով։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը կմասնակցի Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստ Ռիստի երդմնակալության արարողությանը։

Նախատեսվում են նախագահի հանդիպումները Չիլիի բարձր ղեկավարության և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն