ՊՆ մամուլի խոսնակը հերքել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում նոր դիրք տեղակայելու մասին լուրերը

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում նոր դիրք տեղակայելու մասին լուրերը։

«Վերջին օրերին մի շարք հանրային գործիչներ և լրատվամիջոցներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են շրջանառում այն մասին, թե իբր 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք։

Այս շրջանառվող կեղծ տեղեկությունները ուղեկցվում են Google Earth ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումն իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք: Այս մասին նաև Google Earth ծրագիրն է տեղեկացնում:

Ադրբեջանի ԶՈՒ դիրքը չի հատում ՀՀ պետական սահմանագիծը և գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում»,- նշել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն