Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցեր

Մարտի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոյի հետ: Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը և Թոմաս Դինանոն գոհունակությամբ նշել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի կապակցությամբ՝ ընդգծելով համապատասխան ձևաչափով համաձայնագրի ստորագրման և ոլորոտում հետագա փոխգործակցության պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի:

Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն