armenpress.am Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում երկու դրոնի հարվածի հետևանքով չորս մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Դուբայի մեդիայի գրասենյակը։
Դուբայի մեդիայի գրասենյակը, որը հայտարարություններ է անում քաղաքի վարչակազմի անունից, հայտնել է, որ Գանայի երկու, Բանգլադեշի մեկ քաղաքացի ստացել են փոքր, իսկ Հնդկաստանի մեկ քաղաքացի՝ միջին ծանրության վնասվածքներ։
Associated Press լրատվական գործակալությունը հաղորդում է, որ օդանավակայանի մոտակայքում ընկած դրոններն իրանական են եղել։
Չնայած այս հարձակմանը, Դուբայի միջազգային օդանավակայանում թռիչքները չեն ընդհատվել և այս պահին շարունակում են ընթանալ։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ Այաթոլլա Ալի Խամենեիի որդին։