ԱՄՆ-ն հայտնում է Հորմուզի նեղուցի մոտ իրանական 16 ականապատող նավ խոցելու մասին | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մերձակայքում ոչնչացրել է իրանական 16 ականապատող նավ։

«Ամերիկյան զորքերը ոչնչացրել են իրանական մի քանի ռազմածովային նավ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող 16 ականապատող նավ»,– ասված է հրամանատարության X-ում հաղորդագրության մեջ։

CNN-ը, հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը սկսել է ականներ տեղադրել Հորմուզի նեղուցում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն