Ֆրանսիայում համագումարի շրջանակում քննարկվում են ճանապարհների սպասարկման ոլորտում վերջին տարիների ձեռքբերումները

Ֆրանսիայում համագումարի շրջանակում քննարկվում են ճանապարհների սպասարկման ոլորտում վերջին տարիների ձեռքբերումները

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը մարտի 10-13-ը Ֆրանսիայի Շամբերի քաղաքում մասնակցում են ճանապարհների ձմեռային սպասարկման, դիմակայունության թեմայով համաշխարհային համագումարին։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Համագումարի նպատակն է միավորել տարբեր երկրների ճանապարհային ենթակառուցվածքների ձմեռային սպասարկմամբ շահագրգիռ կողմերին՝ քննարկելով ճանապարհների սպասարկման ոլորտում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումները։ Թեման հատկապես կարևորվում է կլիմայի փոփոխության մարտահրավերների համատեքստում։

Միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած ճանապարհային փորձագետներ, գիտնականներ, մասնագետներ, ինչպես նաև ճանապարհների սպասարկման ոլորտը համակարգող պաշտոնյաներ։

Համագումարի պատվիրակների կողմից ներկայացվում է միջազգային փորձը, ներկաները ծանոթանում են նաև այս ոլորտում կիրառվող նորագույն տեխնիկային»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն