Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է․ ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ անհայտ անձը փորձում է գողանալ Սիսիան քաղաքի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ տեղեկությունը իրացվել է Սյունիքի քրեական ոստիկանների և գվարդիայի ծառայողների հետ համատեղ։ Նույն օրը՝ ժամը 21։14-ին, տերմինալը գողանալու պահին 40-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն