«Կուսակցությունների անցողիկ շեմն իջել է 4 տոկոս, դաշինքների շեմը 7 տոկոսից բարձրացել է 8 տոկոս եւ 10 տոկոս»․ ԸՕ փոփոխություններն ուժի մեջ են մտել | aravot.am

aravot.am  2021 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների մի մասը, որը վերաբերում է Ազգային ժողովի ընտրություններին, ուժի մեջ է մտել այս տարվա փետրվարի 7-ից։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Ի՞նչ են ասում այդ փոփոխությունները․ մասնավորապես, կուսակցությունների անցողիկ շեմն իջել է 4 տոկոս, դաշինքների շեմը 7 տոկոսից բարձրացել է 8 տոկոս եւ 10 տոկոս։ Մինչեւ երեք կուսակցություններից բաղկացած դաշինքները 8 տոկոսի շեմի ներքո են, երեք եւ ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքները 10 տոկոս շեմ պիտի հաղթահարեն։ Մյուս փոփոխությունը՝ կուսակցությունների պարագայում գրավի չափը 10 մլն-ից իջեցվել է 7,5 մլն-ի, իսկ դաշինքների պարագայում սահմանվել է 15 մլն։ Սրա նպատակն այն է, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը, այսինքն՝ գաղափարակից քաղաքական ուժերն ավելի հակված լինեն միավորվելու։ Եթե օրենսդրությունը նպաստի, որպեսզի մեզանում ձեւավորվեն խոշոր քաղաքական ուժեր, դա շատ կարեւոր արդյունք կտա, առավել կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, ինքը կնպաստի նաեւ ընտրությունների որակի շարունակական բարձրացմանը»,- ասաց Վահագն Հովակիմյանը։

Մյուս փոփոխությունը, որը փետրվարի 7-ից ուժի մեջ է մտել, վերաբերում է կոալիցիաների կազմավորման սկզբունքին։ Նախկին օրենքն արգելում էր 3-ից ավելի քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիաների ձեւավորում։ Այս արգելքը հանվել է, նոր կարգավորումներով 9-օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած ուժին։ Եթե այդ ժամկետում այդ ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին՝ փոքրամասնության կառավարություն կամ կոալիցիա ձեւավորելու։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն