Ռուսաստանը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ ամերիկյան օբյեկտներին հարվածների հարցով չի օգնում Իրանին | 1lurer.am

1lurer.am  CNBC-ի հետ հարցազրույցում Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին հարցրել են, թե արդյո՞ք Ռուսաստանն Իրանին է տրամադրում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վերաբերյալ հետախուզական տվյալներ, և եթե այո, ապա ինչո՞ւ է Թրամփի վարչակազմը վերացրել պատժամիջոցները, որոնք արգելում էին Հնդկաստանին գնել ռուսական նավթ։

Ուիթքոֆն ասել է, որ ինքն ու նախագահի փեսա Ջարեդ Քուշներն առանձին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հետ, որի ընթացքում վերջինս հերքել է հետախուզական տվյալների վերաբերյալ լուրերը: Նա վստահեցրել է, որ Մոսկվան չի օգնում Իրանին՝ ամերիկյան օբյեկտներին հարվածների հարցով

«Գիտեք, մենք կարող ենք վստահել նրանց խոսքին։ Հուսանք, որ նրանք չեն փոխանցում տվյալները»,- հավելել է Ուիթքոֆը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն