Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ: ՀՀ վարչապետին օդանավակայանում դիմավորել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Կրիստել Շալդեմոզը:
Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ածխատակազմից՝ հիշեցնելով, որ մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։
Այցի շրջանակում կկայանա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։