69b148b68760c69b148b68760d177322616669b148b68760a69b148b68760b

Ադրբեջանը ԵՄ-ի առանցքային գործընկերն է. ԵԽ նախագահն այցով Բաքվում է | factor.am

factor.am  Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան այսօր այցով ժամանել է Ադրբեջան։ Նա այս մասին գրել է X-ում։

«Այսօր Բաքվում եմ՝ անհամբեր սպասում եմ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Ադրբեջանը ԵՄ-ի առանցքային  գործընկերն է։ Անցած տարվա ընթացքում մենք վերալիցքավորել ենք մեր հարաբերությունները։ Մենք հանձնառու ենք մեր հարաբերությունները շարունակել խորացնել անվտանգության, էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների և տրանսպորտի ոլորտներում։ Մենք նաև կքննարկենք վերջին զարգացումները՝ հաշվի առնելով արագ զարգացող աշխարհաքաղաքական իրավիճակը»,- նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն