Հայտնաբերվել է թերլիցքավորման դեպքեր․ կապարակնքվել են «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի չափման միջոցները

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Կոտայքի մարզ, Զովունի 1, 239)։

Տեսչական մարմնից հայտնում են, որ իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել են բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպքեր։

«Հայտնաբերված խախտման հետևանքով իրականացվել է լցակայանի չափման միջոցների կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը։

Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն