Ցանկանում ենք խորացնել Հայաստանի հետ կապերը նաև անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում․ Մեցոլա | armenpress.am

armenpress.am Եվրոպական միությունը ցանկանում է Հայաստանի հետ խորացնել քաղաքական երկխոսությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը՝ արդյոք ԵԽ-ն նախատեսո՞ւմ է որևէ հնարավորություն՝ ընդլայնելու Հայաստանում իր ներկայությունը, որպեսզի խորացնի հարաբերությունները բոլոր քաղաքական կուսակցությունների հետ և խթանի նրանց հետ ներառական երկխոսությունը՝ Մեցոլան մատնանշեց, որ ինչպես Եվրոպական միության, այնպես էլ Հայաստանի կողմից նկատվում է կապերը խորացնելու ուղղությամբ առկա ուժեղ հանձնառություն։

«Մենք ողջունում ենք Հայաստանի հանձնառությունը՝ խորացնելու կապերը խորհրդարանների միջև, և այդ առումով կա քաղաքական երկխոսություն։ Մենք իսկապես ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները նաև անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում և այս մասին մենք կառույցում ասում ենք տարիներ շարունակ»,-ասաց ԵԽ նախագահը։

Ռոբերտա Մեցոլան ընդգծեց, որ տարիների ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը զգալիորեն ավելացել է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն