Կիրանց գյուղը, որը եկեղեցական-ընդդիմադիր շարժման առաջնորդները իրենց սիմվոլն էին դարձրել, այսօր խաղաղ, անվտանգ բնակավայր է․ Փաշինյանը՝ Եվրախորհրդարանում | armenpress.am

armenpress.am 2024 թվականի մարտ–ապրիլին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին ու եթե 2024 թվականի ապրիլին չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունն այսօր կլիներ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո։

Եվրախորհրդարանում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա իր անձնական համոզմունքն է:

«Ընդ որում, սահմանազատման այդ որոշումը կայացնելը շատ դժվար էր։ Մեր եկեղեցու փաստացի պետի  քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլեւ ըստ էության ակտիվացնելու Ղարաբաղյան շարժումը, ասել է, թե կոնֆլիկտը», – ասել է Փաշինյանը։

Վարչապետը նկատել է՝ տասնյակ հազար քաղաքացիներ, տրվելով բարձրաստիճան հոգեւորականների եւ նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, ովքեր պնդում էին, թե Կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ եւ դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին, դուրս էին եկել փողոց։

«Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր Կառավարության ու քաղաքական թիմի համար։ Իսկ ինչպե՞ս մենք լուծեցինք խնդիրը։ Մենք խոսեցինք մեր գործատուի, ժողովրդի հետ։ Եւ հիմա, Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկեղեցական-ընդդիմադիր շարժման առաջնորդները իրենց սիմվոլն էին դարձրել, մարդկանց համոզելով, թե գյուղը դատարկվելու է ու լքվելու, սահմանազատումից հետո տների մոտ 50 տոկոս աճ է ունեցել Կառավարության աջակցությամբ եւ այսօր  բացարձակապես խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է։ Իսկ  հնամյա եկեղեցիները վերականգնվում են կամ նորոգվում», – ընդգծել է վարչապետը։

Փաշինյանը նկատել է, որ անձամբ քաղաքացիների խմբերի այցելություններ, շրջագայություններ է կազմակերպում Տավուշի մարզի Կիրանց գյուղ, մարդկանց ցույց տալու, թե ինչ նկատի ունեն խաղաղություն ասելով, ինչ նկատի ունեն Իրական Հայաստան ասելով:

«Դրա սիմվոլը, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պատկերը կրում եմ կրծքիս։ Սա նաեւ խաղաղության սիմվոլն է, որովհետեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն ենք հաստատել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը ճանաչելով 1991 թվականի դեկտեմբերի 21–ի Ալմա Աթայի Հռչակագրի հիման վրա, համաձայն որի՝ Խորհրդային Ադրբեջանը դարձել է անկախ Ադրբեջան, Խորհրդային Հայաստանը անկախ Հայաստան, եւ սա անկախ Հայաստանի տարածքի քարտեզի ուրվագիծն է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն