Ղարաբաղցի մեր քույրերին և եղբայրներին սին հույսեր չենք տալիս. Փաշինյան | news.am

news.am Մեր կարևոր խնդիրներից է այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն նրանց սին հույսեր տալով։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանում իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր ռազմավարությունը այս հարցում շատ հստակ է. Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4886 ընտանիքներ այս պահի դրությամբ։

Մենք մեր միջազգային գործընկերների հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք խաղաղության ամրապնդմանն ուղղված այս խնդիրը լուծելու համար»։

Լուսանկարը՝ 2023 թ․ սեպտեմբերի 30, Արցախից բռնի տեղահանվածները Վայքում/Ինֆոքոմ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն