Եվրահանձնաժողովի ղեկավարը ռուսական գազի գնմանը հնարավոր վերադարձը «ռազմավարական սխալ» է անվանել | factor.am

factor.am Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ի վերադարձը ռուսական գազի գնումներին «ռազմավարական սխալ» կլինի, գրում է Meduza-ն։

«Հաշվի առնելով ներկայիս ճգնաժամը՝ ոմանք պնդում են, որ մենք պետք է հրաժարվենք մեր երկարաժամկետ ռազմավարությունից և նույնիսկ վերադառնանք ռուսական բրածո վառելիքին։ Սա կլինի ռազմավարական սխալ»,- հայտարարել է նա Եվրախորհրդարանում։

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ նման գործողությունները Եվրամիությունը կդարձնեն «ավելի թույլ»։

Նա նշել է, որ Բրյուսելը մշակում է էներգակիրների գների աճի դեմ պայքարի այլ տարբերակներ, այդ թվում՝ գազի գների սուբսիդիաներ։

Եվրամիությունը սկսեց հրաժարվել Ռուսաստանից վառելիքից՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի պատճառով: 2021 թվականին ռուսական գազը կազմում էր ԵՄ ներմուծման 45%-ը, իսկ մինչև 2025 թվականն այն նվազել էր մինչև 15%:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն