Ցեղասպանության թանգարանի տնօրենի հրաժարականը՝ առանց բացատրության | azatutyun.am

azatutyn.am Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռանում է՝ առայժմ առանց մեկնաբանությունների։ Նրան փոխարինողի տրամադրությամբ առավոտյան թանգարան է եկել դիվանագետ, վարչապետ Փաշինյանի նախկին օգնական, նրա աշխատակազմի արտաքին կապերի վարչության նախկին պետ Հրաչյա Թաշչյանը։

Նա Գզոյանի աշխատասենյակ էր շտապում, ասաց՝ որպես հյուր:

Թաշչյանի ժամանակավոր նշանակման ու Գզոյանի հեռանալու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռ չի տրամադրվել։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները տեղեկացել են, որ Էդիտա Գզոյանին Կրթության նախարարությունից են ստիպել դիմում գրել՝ հեռանալ։ Օրեր առաջ բոլոր՝ 74 աշխատակիցները դիմել էին վարչապետին՝ հույսով, որ կվերանայվի այս պարտադրանքը։

Հարցին, թե որևէ բացատրություն ներկայացվե՞լ է, պատասխանեց. «Դե մեզ ասում են, որ դա շինարարության հետ կապված խնդիր է, բայց մի տեսակ անլուրջ է»:
Տարակուսում են աշխատակիցները՝ գիտնականներն ի՞նչ կապ ունեն շինարարության հետ։

Հուշահամալիրի անփույթ շինարարության վերաբերյալ սկանդալը ամռան վերջին պայթեց։ Կրթության նախարարը երբևէ որևէ ակնարկ չի արել, թե տնօրենը պատասխանատու է այդ տեսարանի համար։ Բայց հետաքրքիր մանրամասն կա այստեղ։ Ժաննա Անդրեասյանը կանոնավոր այցելում ու հետևում է շինարարության ընթացքին, այցից լուսանկարներ տարածում։ Դրանցում միշտ տեսնում էինք նաև թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին։ Նրան նախարարի կողքին այլևս չենք տեսնում Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի այցից հետո։

Վենս ամուսիններին հուշահամալիրի տարածքում Գզոյանն էր ուղեկցում։

Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերի զոհերի հիշատակի խաչքարերի կողքով անցնելիս պատմել է այդ արյունոտ իրադարձությունների, նաև արցախյան պատերազմի մասին։ Հյուրերին փոխանցել է գրքեր Արցախի խնդրի ու Հայոց ցեղասպանության մասին։ Ի դեպ, թանգարան-ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության մեջ էլ ոչ թե Լեռնային Ղարաբաղ՝ ինչպես Հայաստանի բարձրաստիճաններն են նախընտրում հնչեցնել, այլ Արցախ է գրված։ Վենսի այցի հետ կապ ունի՞ հրաժարական պարտադրելը, աշխատակիցները միանշանակ չեն պնդի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն