shantnews.am Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտնել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։
«Ես արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Մենք փոխանակվեցինք Արևմտյան Ասիայում տիրող հակամարտության իրավիճակի և դրան առնչվող դիվանագիտական ջանքերի վերաբերյալ գնահատականներով», – X սոցիալական ցանցերում գրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը:
Զրույցի ընթացքում նախարարները ամփոփել են նաև երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքները։