Ալիևը կարծում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կպահպանվի | shantnews.am

shantnews.am  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կպահպանվի։

«Վերջին յոթ ամիսների ընթացքում մենք խաղաղության մեջ ենք ապրում։ Վստահ եմ, որ խաղաղությունը կպահպանվի։ Մենք արդեն սկսել ենք առևտուրը և կարևոր նավթամթերքի մատակարարումը Հայաստան։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր ամուր քաղաքական կամքը։ Կարծում եմ՝ սա երկու կողմերի՝ առողջ հարաբերություններ կառուցելու և խաղաղությանը նվիրվածությունը պահպանելու մտադրության լավագույն ցուցիչն է։ Հետևաբար, մեր օրակարգի հիմնական թեման տարածաշրջանում անվտանգության հարցերի քննարկումն է», – ասել է Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն