Շարունակվում է Ռուսաստանի քաղաքացիների տարհանումը Իրանից՝ «Նորդուզ» / «Ագարակ» սահմանային անցակետի միջոցով։
Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը։
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման սկզբից ի վեր Իրանից Հայաստանով Ռուսաստան է վերադարձել ընդհանուր 196 ռուսաստանի քաղաքացի, որոնց մեծ մասը կազմում են մարտի 11-ին տարհանված Իրանի «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցները։
«Կցանկանայի շնորհակալություն Իրանի և Հայաստանի ղեկավարությանը այս գործողությունը կազմակերպելու համար։
Դեսպանատան դիվանագետները, հայկական կողմի հետ սերտ համագործակցությամբ, շարունակում են հետևել իրավիճակին և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն Ռուսաստանի քաղաքացիներին։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։