«ԴեմԱռԴեմ 2026» երիտասարդական ֆորումը կկայանա Վաղարշապատում

Գործընկերային բովանդակություն

Մարտի 28-ին Վաղարշապատի Մշակույթի պալատում կկայանա «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը:

«Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի կողմից կազմակերպվող այս միջոցառումը վերածվել է ավանդույթի՝ դառնալով տարվա ամենասպասված իրադարձությունը հարյուրավոր մարզաբնակ պատանիների և տարբեր ոլորտների առաջատար մասնագետների համար:

Այս տարի ֆորումի նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ է. գրանցման մեկնարկից ընդամենը 48 ժամ անց ստացել են ավելի քան 600 հայտ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից:

Ֆորումի առանցքում 8 պատանի խոսնակներ են, ովքեր բեմից կիսվելու են իրենց յուրահատուկ փորձառություններով և ոգևորիչ պատմություններով։ Յուրաքանչյուր պատանի խոսնակի հետ աշխատում է պրոֆեսիոնալ մենթոր, ով օգնում է երեխաներին պատրաստել գրագետ և տպավորիչ ելույթ։ Նրանց շարքերում են Նարեկ Ամիրխանյանը, Հայկ Հովակիմյանը, Աշոտ Խուդգարյանը, Հռիփսիմե Խանզադյանը և այլք: Միջոցառմանը ներկա են լինելու ինչպես պատանիներ և երիտասարդներ բոլոր մարզերից, այնպես էլ շուրջ 200 փորձառու մասնագետներ և հաջողակ գործարարներ։

«ԴեմԱռԴեմ 2026»-ի օրակարգը հագեցած է տարաբնույթ ձևաչափերով. ողջ օրվա ընթացքում կգործի պատանիների կողմից ստեղծված և կառավարվող նախագծերի ցուցադրություն, կանցկացվի թեմատիկ պանելային քննարկում, ինչպես նաև սպասվում են մրցույթներ ու անակնկալներ: Ֆորումը կամփոփվի տոնական համերգով, որը կդառնա սերունդների երկխոսության օրվա գեղեցիկ ավարտը:

«Արդեն երրորդ տարին կազմակերպելով մարզային ֆորումը՝ ապացուցում ենք, որ իմաստությունը տարիքային սահմաններ չի ճանաչում, և պատանիները ևս կարող են իրենց փորձով ու ուղերձներով մոտիվացնել և օգտակար լինել ավագ սերնդին։ Այս ամենամյա հարթակը ոչ միայն ոգեշնչման աղբյուր է, այլև երկու սերունդների արդյունավետ երկխոսության իրական միջավայր»,- նշում է հաղորդակցության պատասխանատու Աիդա Ջանջուղազյանը:

Մուտքը՝ բացառապես գրանցումով՝

https://demardem.am/registration
Միացե՜ք՝ տոնելու երիտասարդության զարգացումն ու մտքի ուժը։

«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ է, որի նպատակն է ստեղծել կիրթ, հայրենատեր, ամուր արժեհամակարգով առանջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։
Այս պահին համայնքում ներգրավված են ավելի քան 400 ակտիվ կամավորներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 120 փորձառու մենթորներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն