Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Նուբարաշենի աղբավայրում կատարված աշխատանքները։
Որոշակի փոփոխություններ իրականացվել էին աղբավայրում:
- տեղադրվել են տեսախցիկներ, արգելափակոցներ,
- ողջ տարածքը ցանկապատվել է,
- արդիականացվել և կահավորվել է պահակակետը,
- անցկացվել է արտաքին լուսավորության նոր համակարգ և շուրջ 1400 գծամետր ջրի խողովակ:
Այսօր աղբավայր մուտք գործող և դուրս եկող ավտոմեքենաների հստակ գրանցում է վարվում։
Օրական 150 մեքենա հող է տեղափոխվում աղբավայր՝ տարիների ընթացքում կուտակված աղբը ծածկելու համար:
Այս միջոցառումներն ունեն կանխարգելիչ բնույթ և հնարավորինս կնվազեցնեն հրդեհի վտանգը ու հնարավորություն կտան կենտրոնանալ աղբի վերամշակման նոր գործարանի կառուցման վրա: