Ավագանու անդամի մանդատը տրվել է հաջորդ թեկնածուին․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 9-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևան քաղաքի ավագանու անդամ Սամվել Հակոբյանի՝ լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

ԿԸՀ-ն մարտի 11-ի նիստում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ Սարգիս Հրաչի Տեր-Եսայանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն