news.am Մեծ յոթնյակի երկրները որոշել են չչեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հակառակՄերձավոր Արևելքում սրվող հակամարտության պատճառով համաշխարհային նավթի շուկայում լարված իրավիճակին: Դրա մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նրա խոսքով՝ Մեծ յոթնյակի մասնակիցները եզրակացրել են, որ ստեղծված իրավիճակը հիմք չէ Մոսկվայի դեմ սահմանափակող միջոցառումների մեղմացման կամ վերացման համար:
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը քննարկում է ռուսական նավթի դեմ պատժամիջոցների հետագա մեղմացումը: Քննարկումները պայմանավորված էին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո էներգետիկ շուկայում անկայունությամբ, որը հանգեցրեց տարածաշրջանից նավթի մատակարարումների խափանումների և վառելիքի գների աճի: