ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև է ընդունել, որը դատապարտում է հարևան երկրների վրա Իրանի հարվածները | news.am

news.am Մարտի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որը դատապարտում է հարևան երկրների վրա Իրանի հարվածները, որոնք Իսլամական Հանրապետությունը իրականացնում է ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների: ՄԱԿ-ի տվյալներով՝ Բահրեյնի՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անունից առաջարկված բանաձևին աջակցել է Անվտանգության խորհրդի 13 անդամ, երկու անդամ՝ Ռուսաստանը և Չինաստանը, ձեռնպահ են մնացել:

Բահրեյնի ներկայացուցչի խոսքով՝ բանաձևը, որը համահեղինակել են 135 պետություն, պահանջում է, որ Իրանն անհապաղ դադարեցնի հարևան երկրների վրա հարձակումները: Հեղինակները Իսլամական Հանրապետության այս գործողությունները անվանում են միջազգային իրավունքի խախտում և միջազգային անվտանգությանը սպառնացող լուրջ սպառնալիք:

Ռուսաստանը ներկայացրել է իր սեփական բանաձևի նախագիծը, որը դատապարտում է քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա բոլոր հարձակումները և բոլոր կողմերին կոչ է անում դադարեցնել բռնությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն