Իրաքի մոտակայքում երկու նավթատար է հարձակման ենթարկվել․ մեկ նավաստի զոհվել է, նավթը թափվել է ծով | 1lurer.am

1lurer.am Երկու նավթատար է հրդեհվել Իրաքի Բասրա նավահանգստի մոտ տեղի ունեցած հարձակումից հետո, հաղորդում է The Wall Street Journal-ը։

Դրանք հարձակման են ենթարկվել Իրաքի տարածքային ջրերում բեռնվելիս։

Հարձակման ենթարկված Safesea Vishnu-ն նավարկելիս է եղել Մարշալյան կղզիների դրոշի ներքո, Zefyros-ը՝ Մալթայի։

Մեկ նավաստի զոհվել է, 37-ը՝ փրկվել։ Փրկարարները տարհանել են նավաստիներին։

Իրաքի գլխավոր նավահանգիստների ընկերության տնօրեն Ֆարհան ալ-Ֆարտուսին հայտնել է, որ նավթը թափվել է ծով, իրաքյան բոլոր նավահանգիստները փակ են։

Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրը CNN-ին հայտնել է, որ ենթադրվում է, որ պայթուցիկներով լի իրանական նավ է հարձակվել է լցանավերի վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն