ԿԸՀ-ին հատկացվեց 545 միլիոն դրամ ԱԺ ընտրությունների կազմակերպման համար

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին 545 միլիոն դրամ հատկացվեց:

Որոշումը չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունվեց ՀՀ կառավարության նիստին:

Ըստ հիմնավորման՝ այս գումարով ԿԸՀ-ն ձեռք կբերի անհրաժեշտ տեսախցիկներ, սարքավորումներ և ծրագրային ապահովում, որոնք թույլ կտան բոլոր այն տեղամասերից, որտեղ ընտրողների թիվը 300-ից ավելի է, իրականացնել տեսանկարահանում։ 

«Ենթադրվում է, որ նման տեղամասերի թիվը կլինի մոտ 1800»,- ասվում է հիմնավորման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն