armenpress.am Իրաքի նավթային նավահանգիստների գործունեությունը լիովին դադարեցվել է իրաքյան ջրերում երկու նավթատար նավերի վրա Իրանի հարձակումներից հետո։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Իրաքի նավահանգստային ընկերության գործադիր տնօրեն Ֆարհան ալ-Ֆարտուսին հայտարարել է, որ թեպետ երկրում նավթային տերմինալների գործունեությունը լիովին դադարեցվել է, սակայն առևտրային նավահանգիստները շարունակում են գործել։
Պարսից ծոցում հրդեհված նավթատար նավերի անձնակազմի մեկ անդամ զոհվել է, 38-ը կարողացել են փրկվել։ Ենթադրվում է, որ այդ նավթատարները խոցվել են իրանական ջրային դրոնի միջոցով։
Մարտի 11-ին Պարսից ծոցում նավերի վրա վեց հարձակում է տեղի ունեցել, Հորմուզի նեղուցը դարձել է տարածաշրջանային պատերազմի կիզակետը։