arm.sputniknews.ru ՀՀ պետական աշխատողները լրացուցիչ կվարձատրվեն, և այդ նպատակով պետական բյուջեից կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ գնահատել են պետական աշխատողների` 2025 թ. 2–րդ կիսամյակի արդյունքները և եկել այն եզրակացության, որ պետական մարմինների կատարած աշխատանքը մոտ է եղել սահմանված ամենաբարձր ամբողջությամբ կատարվածին։ Այդ պատճառով էլ որոշել են լրացուցիչ վարձատրություն տալ նրանց։
Նա հիշեցրեց, որ 2025 թ․-ի 1-ին կիսամյակում, երբ ամփոփել էին 15 կառավարման մարմինների 57 ուղղություններով կատարված աշխատանքները, 3.6 մլրդ դրամ լրացուցիչ վարձատրության ֆոնդ էին հատկացրել ու տրամադրել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է վերանայվի նաև ՏԻՄ-երում լրացուցիչ վարձատրության հարցը։
«Սա պետության և համայնքի դասային աստիճանի մասին է։ Մենք չենք կարող հանդուրժել, որ տարածքներ թողնենք, որտեղ պրոցեսներ գեներացվեն, որոնք կառուցողական չեն»,- հայտարարեց նա։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներդրվել է պիլոտային համակարգ, որով պետական կառույցի ղեկավարներն են որոշում աշխատողի արդյունավետությունը և ըստ այդմ` ստանում պարգևավճար կամ լրացուցիչ վարձատրություն։