ԲԴԽ-ն կրկին Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կայացրեց | factor.am

factor.am  Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հրապարակեց որոշում, որով կրկին դադարեցրեց Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները:

Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթը հարուցվել է լրատվամիջոցներին տված հարցազրույցի համար: 2023-ին ԲԴԽ-ն դատավորին հեռացրել է դահլիճից և դռնփակ նիստով, առանց նրա պաշտպանների ներկայության ավարտելով գործի քննությունը՝ որոշել դադարեցնել նրա լիազորությունները:

Այս որոշումից հետո Սահմանադրական դատարանը 2 անգամ արձանագրել է դատավորի իրավունքների խախտման փաստը, և ԲԴԽ-ն վերաբացելով գործը՝ դրա քննությունը սկսել է նորից: ԲԴԽ կազմում գործի քննությանն այժմ մասնակցած դատավորները, բացառությամբ մեկի, մասնակցել են նաև այն որոշումների կայացմանը, որոնցում ՍԴ-ն արձանագրել էր դատավորի իրավունքների խախտման փաստը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն