factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ անցյալ տարի Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան հարվածները «ոչնչացրին Իրանի միջուկային ներուժը»։
«Բայց հետո նրանք նորից սկսեցին»,- ասել է Թրամփը Կենտուկիում կայացած հանրահավաքի ժամանակ։
Նրա պնդմամբ՝ Իրանին հաջողվել է սկսել իր միջուկային ծրագրի վերակառուցումը, այն բանից հետո, երբ ինքը ոչնչացրել է նրանց «ներուժը»։
«Ահա թե ինչու մենք պետք է այն ավարտենք։ Մենք չենք ուզում վերադառնալ երկու տարին մեկ»,- ասում է Թրամփն այս պատերազմի մասին։
Նա հայտարարել է նաև, թե ԱՄՆ-ը հաղթել է Իրանի պատերազմում և «գործնականում ոչնչացրել Իրանը», բայց կմնան պայքարում՝ աշխատանքն ավարտելու համար։