Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հրաժարականի դիմում է գրել Փաշինյանի ցուցումով

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հրաժարականի դիմում է գրել Փաշինյանի ցուցումով:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց հենց ինքը Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ գիրք նվիրելը ինքը համարել է «Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն»:

«Երբ երկրի վարչապետը ասում է՝ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ի՞նչ է նշանակում: Էս երկրում քանի՞ հոգի կարող է արտաքին քաղաքականության վարի: Այն պետական պաշտոնյան, որ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, կազատվի պաշտոնից: Մենք պետությո՞ւն ենք, թե՞ սա ինքնագործ խմբակ ա»,- ասաց նա:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռանում է աշխատանքից։

Գզոյանը ուղեկցել էր Վենս ամուսիններին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, որտեղ պատմել էր Սումգայիթի, Բաքվի, Գանձակի արյունոտ իրադարձությունների, նաև արցախյան պատերազմի մասին։ Գզոյանը Ջեյ Դի Վենսին էր փոխանցել Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն