Մինչև 200 հազար դրամ աշխատավարձով զինծառայողների բուժծառայությունները կվճարվեն բյուջեից | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  ՀՀ առողջապահության նախարարությունը 2,9 մլրդ դրամ (մոտ 7,6 մլն դոլար) կհատկացնի 200 հազար դրամից պակաս աշխատավարձ ունեցող զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների լրացուցիչ բժշկական ծառայությունների համար: Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության նիստում։

Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ 200 հազար դրամից ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները (ներառյալ զինծառայողները) այս տարի ընդգրկված չեն համընդհանուր առողջապահության համակարգում: Նրանց միացումը համակարգին նախատեսվում է հաջորդ տարի։

Հատկացված միջոցները թույլ կտան նրանց և նրանց ընտանիքների անդամներին ապահովել բժշկական ծառայությունների նույն փաթեթը, որը ստանում են համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի մասնակիցները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն