«Որևէ մեկից չեմ բողոքել»․ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է Եվրոպական խորհրդարանում խոսել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Ես որևէ մեկից չեմ բողոքել, ես մեր դիրքորոշումներն եմ արտահայտել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Եվրոպական խորհրդարանի ամբիոնից անդրադարձել ՀՀ ներքին գործերին, այդ թվում՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին:

Փաշինյանն ընդգծեց, որ թեմային անդրադարձել է՝ իմանալով, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ՀՀ պատգամավորների հետ շփումների ընթացքում ասում են, որ տարբեր կազմակերպություններ անհատներ գալիս են իրենց մոտ, դիմում են իրենց, տարբեր ինֆորմացիաներ են ներկայացնում:

«Դա լավ միջազգային հարթակ էր, որ ես բոլոր հնարավոր միջազգային կառույցների բոլոր հնարավոր հարցերին անդրադառնամ»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում, ի թիվս այլ թեմաների, խոսելով խաղաղության մասին՝ Փաշինյանը նշել էր՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագի տեքստում ավելի քան 40 անգամ հիշատակվում է խաղաղություն բառը […], իսկ այսօր ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ և/կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար…»:

«…Որոշ հոգեւորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգեւոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով՝ իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար (ի դեպ՝ նրանցից ոմանց ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով), ահա այդ հոգեւորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ եւ բելոռուսամետ օլիգարխների, եւ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին»,- նշել էր Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն