Նիկոլ Փաշինյանը այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ այն պետական պաշտոնյան, որ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, կազատվի պաշտոնից: Նա այս մասին Արցախյան հակամարտության վերաբերյալ ՀՀ կառավարության վարած քաղաքականության համատքեստում:
Ազատության լրագրողի հարցին, թե եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճա՞կն էլ է այս քաղաքականությունից բխում՝ հաշվի առնելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրաձայնում է արցախցիների վերադարձի թեման, Փաշինյանը պատասխանեց, որ բազմիցս նշել է, թե Կաթողիկոսը և մյուս հոգևորականները կառավարարվում են ՊԱԿ գործակալի խողովակով և տրամաբանությամբ, և այդպիսով «խոցելի են դարձնում, որ մարդկանց հետշտությամբ հավաքագրեն»:
«Երբ երկրի վարչապետը հայտարարում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք է դադարեցնենք, չի կարող լինել պաշտոնյա, որը շարունակի Ղարաբաղի շարժումը»,- հայտարարեց նա:
Լրագրողը հարց ուղղեց, թե այդ թվում նաև հոգևորականնե՞րը, Փաշինյան մեկնաբանեց. «Եթե պատարագի ընթացքում հնչում է Արցախի Հանրապետություն, դա ի՞նչ է նշանակում, նշանակում է պատերազմի կոչ, ուրիշ բան չի նշանակում: Լավ, ոչ էսօր, վաղը, մյուս օրը:
Դրա համար ենք ասում, որ Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ՝ խմբ.) և նրա խմբակը պատերազմի կուսակցության առաջնորդությունն են ստանձնել: Չպետք է լինի նման բան: Ո՞նց կարող է երկրում լինել 6 հատ արտաքին քաղաքականություն»: