G7-ի երկրները քննարկում են Ծոցում նավերին ուղեկցելու հնարավորությունը | armenpress.am

armenpress.am «Մեծ յոթնյակի» առաջնորդները մարտի 11-ին Մերձավոր Արևելքի իրադրությանը նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ պայմանավորվել են ուսումնասիրել Ծոցում նավերին ուղեկցելու հնարավորությունը։

«Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նավերին ուղեկցելու հնարավորությունն ուսումնասիրելու համար, երբ թույլ կտան անվտանգության պայմանները», – ասվում է հանդիպման արդյունքների շուրջ հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

«Յոթնյակի» երկրները նաև մտադիր են համակարգել միմյանց և Ծոցի երկրների հետ ջանքերը՝ հաշվի առնելով «պատերազմի տնտեսական հետևանքները, այդ թվում՝ ազդեցությունը ֆերմերների և պարենային անվտանգության վրա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն