Բանգլադեշը ռուսական նավթ գնելու թույլտվություն է խնդրել ԱՄՆ-ից | armenpress.am

armenpress.am Բանգլադեշի իշխանություններն ամերիկյան կողմից թույլտվություն են խնդրել Ռուսաստանից նավթ գնելու համար: Այս մասին մարտի 12-ին հաղորդել է Associated Press-ը։

Գործակալության տվյալներով, Բանգլադեշի ֆինանսների նախարար Ամիր Չոուդհուրին համապատասխան խնդրանքը ներկայացրել է Դաքքայում ԱՄՆ-ի դեսպան Բրենթ Քրիստենսենի հետ մարտի 11-ին կայացած հանդիպման ժամանակ։

Գործակալությունը նշում է, որ Բանգլադեշը մեծապես կախված է Մերձավոր Արևելքից նավթի ներմուծումից։ Իսկ տարածաշրջանում պատերազմի բռնկումից ի վեր նավթի մատակարարումները խաթարվել են։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է մեղմացնել մի շարք երկրների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք կապված են նավթի հետ։ Նրա խոսքով, դա կօգնի կարգավորել նավթի գների աճը, որը պայմանավորված է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությամբ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն