ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Երևանի պետական համալսարան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 12-ին այցելել է Երևանի պետական համալսարան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

ԱԺ նախագահը հանդես է եկել խորհրդարանական դիվանագիտության և օրենսդիր մարմնի աշխատանքների մասին պատմող կարճ խոսքով, որից հետո պատասխանել է ուսանողներին հետաքրքրող տարբեր հարցերի: Դրանք վերաբերել են Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը, ժողովրդավարությանն առնչվող տարբեր հարցերի, ինչպես նաև երիտասարդներին հետաքրքրող այլ թեմաների։

Ալեն Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է նաև համալսարանի շենքում` ծանոթանալով մայր բուհում իրականացվող լայնածավալ աշխատանքներին և տարբեր բարեփոխումներին, ինչպես նաև ձեռք բերված լաբորատոր սարքավորումներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն