Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել իր առաջին ուղերձով։ Նա հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա։
«Մենք միշտ պատրաստ ենք եղել և շարունակում ենք ջերմ և կառուցողական հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ։ Այնուամենայնիվ, թշնամին տարիներ շարունակ ռազմական և ֆինանսական բազաներ է կառուցել այդ երկրներից մի քանիսում, որպեսզի ապահովի իր գերիշխանությունը տարածաշրջանում»։
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է հարևանների հետ բարեկամությանը, թիրախավորում է միայն ամերիկյան բազաները և կշարունակի նույնկերպ․ «Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն, հակառակ դեպքում դրանք կենթարկվեն հարձակման», – ասել է նա։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։ Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել Մոջթաբա Խամենեին՝ Այաթոլլա Ալի Խամենեինի որդին։