Իրանի նոր գերագույն առաջնորդը խոսել է ընտանիքի զոհված անդամների մասին | factor.am

factor.am  Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին շնորհակալություն է հայտնել Թեհրանի դաշնակից զինված խմբավորումներին ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, Իրաքում և Եմենում։

«Ես նաև իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում «Դիմադրության ճակատի» մարտիկներին», – ասել է Խամենեին պետական ​​հեռուստատեսությամբ  հաղորդավարի կողմից ընթերցված  հայտարարության մեջ՝ նկատի ունենալով Եմենում գտնվող հութիներին, Լիբանանի «Հըզբոլլահ» խմբավորմանը, ինչպես նաև՝ Իրաքում գտնվող դաշնակից խմբավորումներին։

Նա նաև ցավակցություն է հայտնել սգացող ընտանիքներին։

«Բացի հորիցս, որի կորուստը համընդհանուր վիշտ էր, ես նահատակների քարավանին վստահեցի իմ սիրելի և հավատարիմ կնոջը, որի վրա մեծ հույսեր էի դրել, իմ նվիրված քրոջը, որը նվիրվեց մեր ծնողներին ծառայելուն և, ի վերջո, իր վարձատրությունը ստացավ իր փոքրիկ երեխայի հետ միասին, և իմ մյուս քրոջ ամուսնուն՝ մի գիտուն և պատվավոր մարդու։ Մենք պետք է համբերատար լինենք և մեր հույսն ու վստահությունը դնենք Ամենակարողի շնորհի և օգնության վրա»,-ասվում է հայտարարության մեջ։

Իր ուղերձում Խամենեին կոչ է արել Իրանի ժողովրդին միասնության և նշել, որ Իրանը չի հրաժարվի հակամարտության ընթացքում զոհվածների համար վրեժխնդրությունից։

Խամենեին ասել է, որ պատերազմի ընթացքում «Իրանի ժողովրդի միասնությունն ու ներկայությունը ցույց են տվել նրանց վճռականությունը», և նա կոչ է արել շարունակել հանրության մասնակցությունը քաղաքական, սոցիալական և ազգային հարցերում։

Շարունակությունը՝ սկզբնաղբուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն